Կուզենամ հիմա նայել մեր օլիմպիական թիմին, մեր մարզիկներին օլիմպիադայի առաջին իսկ օրվանից վատաբանողների, վարկաբեկողների, հայհոյողների, <<տաղանդաշատ վերլուծաբանների>>աչքերի մեջ և իրենց ոճով մի երկու քաղցր խոսք ասել…Երբ հովանավորչության մեկ դեպքը` Օգսեն Միրզոյանի տղայի հետ կապված, ընդհանրացրեցին ողջ թիմի, ողջ երկրի համար: Մեղադրեցին կոռպցիայի համար, այն կապելով պետության, իշխանությունների, առանձին պաշտոնյաների անվան հետ, իրենց բերանի ողջ արտաթորանքն արտաբերեցին մեղադրելով բոլորին: Իսկ մեր թիմը` մեր տղաներն ապրեն…
Հերո~ս, հերո~ս…Ա’յ հերոսը, ծուռը, հայրենասերը, նվիրյալն էս տղերքն են, մյուս անվանի մարզիկները, որոնցով ճանաչում են մեր երկիրը…Մի մոռացեք, որ Հայաստանը Չինաստանի մի փոքր գյուղի չափ բնակչություն ունի, որ մեզանից հզոր ու մեծ պետություններ կան մի բրոնզե մեդալ անգամ չունեն վաստակած:
Ապրի ազգս, որ ունի նման մարզիկներ…Այսօրվա դրությամբ ունենք 1 ոսկե, 3 արծաթե մեդալ, մեկ թիմային 3-րդ տեղ և օլիմպիադան դեռ շարունակվում է:
Իսկ վայրահաչողների, մշտական վատատեսների, վատաբանողների, իրենցից արտաթորանք թափողների, լավը չնկատողների, ինչու չէ նաև խաբռգածների, անազնիվների ու թալանչիների տեղը Նուբարաշենի ճանապարհին հարող, ծխացող աղբակույտերն են…Այդտեղ ինչքան կարող են թող ինքնահաստատվեն, աղբ թափեն` դա նրանց հարազատ միջավայրն է, բնօրրանը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել