Սեխի փափկամիսը հարուստ է ո՛չ միայն վիտամիններով, միկրոտարրերով, այդ թվում՝ օգտակար թթուներով և հակաօքսիդանտներով, այլև ընկճախտի և հոգնածության մշտական զգացումի դեմ բնական միջոց է:

«Այն, որ մի շարք մթերքներ կարող են բարձրացնել տրամադրությունը և գործել որպես առողջության համար անվտանգ հակադեպրեսանտ, հորինվածք չէ: Շատերը խորհուրդ են տալիս տրամադրության բարձրացման համար շոկոլադ և բանան ուտել, բայց սեխը, օրինակ, դրանց ոչնչով չի զիջում, ավելին` դրանում կալորիաները շատ ավելի քիչ են: Վիտամինները և միկրոտարրերը, որոնցով հարուստ է սեխը, արդյունավետ են նյարդային համակարգի համար: Բացի այդ, սեխ ուտելուց արդեն մի քանի րոպե անց օրգանիզմում բարձրանում է «երջանկության հորմոն»-ի` սերոտոնինի մակարդակը»,- ասել է բժիշկը:

Միաժամանակ, մասնագետը նշում է, որ սեխը նաև «կամակոր» մթերք է. այն չի կարելի խառնել այլ ուտեստների հետ:

Սեխն առանձնապես վտանգավոր է համադրել կաթնային և կաթնաթթվային մթերքների, քաղցր ըմպելիքների, թխվածքների, տորթերի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել