Տարածաշրջանում ձևավորվող ռուս-թուրք-ադրբեջանական առանցքը նորություն չէ: Ներկայումս այդ 3 միավորները քաղաքակիրթ աշխարհից մեկուսացման եզրին են: Մոտավարապես 100 տարի առաջ տարածաշրջանում նույն իրավիճակն էր: Առաջին աշխարհամարտի վերջում փլուզվեցին Օսմանյան և Ռուսական կայսրությունները: Նրանց տեղերում ձևավորվում էին Քեմալական Թուրքիան և Խորհրդային Միությունը: Երկուսն էլ լրջագույն խնդիրներ ունեին քաղաքակիրթ աշխարհի կամ «Անտանտի» երկրների հետ: Տարածաշրջանում նրանք ունեին բազմաթիվ ընդհանուր շահեր: Այդ շահերի իրագործման ամենառաջին խոչընդոտը դա Հայաստանի Հանրապետությունն էր: Արդյունքները շատ արագ երևացին ռուսները 1920թ. ամռանը հայկական զորաջոկատների դեմ մարտեր էին մղում գրավելով Ղարաբաղը, նախիջևանը: Դրա հետ մեկտեղ զուգահեռաբար թուրքերի հետ բանակցություններ վարելով պայմանագրեր էին կնքում վերջիններիս հետ, նրանց տրամադրելով զենք զինամթերք, Հայաստանի դեմ կռվելու համար: Հաջորդ քայլը դա 1920թ. սեպտեմբերին ադրբեջանական Բաքվում արևելքի ժողովուրդների համագումարն էր, որտեղ ռուսների և թուրքերի կողմից որոշվում էին Հայաստանի վրա թուրքական հարձակման ժամկետները: Այնուհետև ռուս-թուրքական օկուպացիայից հետո, Մոսկվան Ադրբեջանի հետ ունեցած տնտեսական լայն կապերի պատճառաբանությամբ 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ Ղարաբաղը նվիրաբերեց վերջինիս
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել