ԴԱՐՁՅԱԼ «ՀՈՂԵՐԸ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՆ» ԹԵՄԱՅՈՎ

• Սկսած Հայաստանի Հանրապետության կայացման առաջին իսկ օրերից՝ հողերի «հանձնման» թեման շահարկելը մշտապես իր կայուն տեղն է ունեցել տվյալ ժամանակի իշխանություններին թիրախավորել և ժողովրդի աչքում «աչոկ» հավաքել ցանկացող ուժերի համար։ Տեխնոլոգիան շատ պարզ է․ ստեղծել միֆահեն վախ, բուծել այն և հանդես գալ՝ որպես այդ «չարիքի» դեմ պայքարի առաջամարտիկ։ Ավելի պարզ սրան անվանում են «արհեստական օրակարգ»։
• Իրականում Հայաստանում գոյություն չունի հողերի «հանձնման» սպառնալիք, գոյություն ունի վերահաս պատերազմի հետևանքով թշնամու կողմից հողերի ռազմակալման սպառնալիք, Հայաստանում գոյություն չունի «հողերը հատուկ չեն զարգացնում, որ հանձնեն» սպառնալիք, Հայաստանում գոյություն ունի «հողերն օբյեկտիվ և սուբյեկտիվ տարբեր պատճառներով անհրաժեշտ չափով չեն զարգանում, ինչը կարող է բերել դրանց կորստյանը» սպառնալիք։
• Զգո՞ւմ եք իրական ու կեղծ օրակարգերի տարբերությունը։ Առաջին՝ միֆապատ օրակարգը ներքաղաքական խլրտոցից խլրտոց, ընտրությունից ընտրություն հավաքում է ներգրավված անձանց լայն շրջանակ ու նույնքան արագ էլ մեռնում է (վստահ եմ՝ աշնան կեսերին էլ ոչ մեկը չի խոսելու հողերը «հանձնելուց»), իսկ երկրորդ օրակարգի շուրջ ներգրավված անձինք, ովքեր իսկապես մտածել ու գործել են՝ հանուն արտալղիմյան ազատագրված հողերի ամրացման, ցավոք, միշտ էլ քիչ են եղել, ու երբեք չեն ունեցել այն աստիճանի զանգվածային աջակցություն, որքան «դավադրապաշտները»։

Այս թեմայով նախորդ գրառումս՝
https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/1125594380820379

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել