Անընդհատ խոսում ենք հայրենասիրության, ազգի, Հայրենիքի մասին ու շատ հաճախ կամա թե ակամա էժանացնում, դարձնում ձևական ու պարզունակ:
Հայրենասիությունը դա այն միզող տղայի պատկերը ստեղծելը չէ և ոչ էլ այդ հիմար պատկերը ավտոմեքենաներին կպցնողներն են ամենահայրենասերներն ու հայրենիքի նվիրյալները…
Ընդհակառակն էրդողան-ալիևների, թուրք-ազերիների նկար-դրոշների վրա միզող տղայի պատկերը տարածելը հայրենասիրություն համարելը, այդ հիմարությունը լուրջ ընդունելն ու փակցնելը շատ պարզունակ է ու անմիտ…
Չզարմանաք, սակայն հայրենասիրությունը նաև կարգ ու կանոնը պահպանելն է, աղբը, ծխախոտը ավտոմեքենաներից չշպրտելը, մեր մայրաքաղաքն ու բնակավայրերը, հուշարձանները մաքուր պահելն ու փայփայելն է, ազնիվ ու արժանապատիվ ապրելն ու արարելը, լավ սերունդ դաստիարակելը, անօգնականին ձեռք մեկնելը, բարխիղճ ծառայելը…Եվ շատ այլ բաներ, որոնք ցավոք մենք շատ դեպքերում չենք անում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել