Ըստ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների այսօրվա հրապարակումների` Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փակայինը շուտով փոխարինվելու է նոր դեսպանով:
Ըստ ադրբեջանական աղբյուրների Ադրբեջանում ԻԻՀ նոր դեսպանը լինելու է Ջավադ Ջահանգիրզադեն, որը 8-10-րդ գումարումների իրանական մեջլիսի պատգամավոր է:
Ի տարբերություն թեհրանյան միջավայրում կրթված, ապա և իր գործունեությամբ մայրաքաղաքի հետ սերտ կապեր ունեցած Մոհսեն Փակայինի` Ջավադ Ջահանգիրզադեն ծնվել է Ուրմիայում, միջնակարգ կրթություն ստացել հենց Ուրմիայում, իսկ բարձրակարգ կրթությունն արդեն Թաբրիզում` երկու դեպքում էլ թյուրքախոս միջավայրում, և եթե ճիշտ է ադրբեջանական աղբյուրների այս տեղեկությունը, Ջահանգիրզադեի նշանակումը Ադրբեջանում ԻԻՀ դեսպան անպայման կապ ունի վերջինիս` Ուրմիայից լինելու հանգամանքի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել