Ձևավորվում է ռուս-թուրք-արդբեջանական դաշինք, որին փորձ է արվում ներգրավվել Իրանին։ Հայաստանը նորից մեկուսացվում է տարածաշրջանային ծրագրերից՝ հօգուտ Ադրբեջանի, և որ ամենավիրավորականն է՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Այս դաշինքին հակակշռել կարող են միայն Իրանն ու Հայաստանը, որոնք, մեղմ ասած, այնքան էլ ոգևորված չեն ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքով։ Միացյալ նահանգներն ու ԵՄ պետք է օգտագործեն Իրանի և Հայաստանի գործոնը՝ թույլ չտալու համար Պուտին - Էրդողան վտանգավոր մերձեցումը։ Իսկ Հայաստանն էլ պետք է պատրաստ լինի ներքին քաղաքականությունը հարմարեցնել ստեղծված նոր իրավիճակին՝ Արևմուտքի խնդիրը հեշտացնելու և այս բերմունդյան եռանկյունու կողմից հնարավոր հակահայկական որոշումները վիժեցնելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել