Սակայն այստեղ խնդիրն այլ է. ինչու այս հանդիպումը չի կայանում Երևանում???
Հայաստանը մեկ գիշերում միացավ ԵՏՄ-ին՝ դադարեցնելով 20 տարի ընթացող եվրոպական ինտեգրման գործընթացը, կորցնելով տեսանելի ապագայում նորմալ պետություն ունենալու հույսն ու հեռանկարը, իսկ դրա դիմաց Պուտինը մտահոգված է Ադրբեջանի տնտեսական խնդիրներով, ջանքեր է գործադրում Իրանական տրանզիտը իրագործել Ադրբեջանի տարածքով։
Այս իրավիճակում տրամաբանական կլիներ, որ Պուտինը մտածեր իր «ռազմավարական դաշնակցի»՝ Հայաստանի տնտեսական վիճակի մասին, սակայն, կարելի է արդեն հաստատապես փաստել, որ Պուտինը՝ իր ամբողջ քաղաքական թիմի հետ միասին, սարսափում է ուժեղ, տնտեսապես զարգացած, կայուն ու ինքնիշխան Հայաստանից, հետևաբար, ջանք չի խնայում Ադրբեջանին ուժեղացնելու, և դրա արդյունքում Հայաստանին ստորացնելու համար։
Ինչպես կասեր դասականը. թքած Հայաստանի վրա
#թքածհայաստանիվրա
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10205055659591344?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1470543029015352
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել