Կանադացի երգչուհի Սելին Դիոնը՝ Ռենե Անջելիլի այրին, վերջերս The Scene պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ մտադիր է դաջվածք անել՝ ի հիշատակ հանգուցյալ ամուսնու:

Լրագրողի հարցին՝ արդյոք երբևէ մտածե՞լ է դաջվածք կամ պերսինգ անել, Դիոնը պատասխանել է, որ մտածում է դաջվածք անել սիրելի ամուսնու պատվին, որը մահացել է այս տարվա հունվարին 73 տարեկանում կոկորդի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո:

«Այն օրվանից, ինչ ամուսինս լքեց այս աշխարհը, ես մտածում եմ դաջվածք անել նրա սրտխփոցի տեսքով: Այդպիսով նրա սիրտը միշտ կզարկի իմ մեջ մինչև կյանքիս վերջը»,- ասել է Դիոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել