Մաֆիայի օրենքներով, եթե և՛ կարմիրները, և՛ սևերը միաժամանակ խփում են Հայրիկյանին, նշանակում է՝ նա կա՛մ կարմիր է, կա՛մ էլ բացահայտված սև, ու սևերը չեն ցանկանում նրան պաշտպանելով ինքզինքները բացահայտեն: Սակայն հաշվի առնելով, որ Հայրիկյանը խաղից ցանկանում է իր հետ հանել նաև սևերին, նշանակում է՝ նա միանշանակ կարմիր է, մինչև այս պահը: Ամեն դեպքում նրա պահվածքով լիքը սևեր բացահայտվեցին, և դաշտն ինձ համար ավելի պարզաջրվեց: Ես շերիֆը չեմ, բայց շերիֆի օգնականն եմ ու ասում եմ, որ Հայրիկյանը ստուգված է: Այս ցերեկ սևերը կփորձեն Հայրիկյանին կարմիրների ձեռքով դուրս հանել, սակայն, կարմիրներ ջան, խորհուրդ կտայի չքվեարկել սևերի պես, ոչ թե որ Հայրիկյանը խաղից դուրս չգա, այլ որ հաջորդ կռուգ իմանանք՝ ով ով ա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել