Երևանի մի հատվածում ընթացող դեպքերը և Թուրքիայում հեղաշրջման փորձը միևնույն նժարին դնելը կոպիտ մեթոդաբանական սխալ է՝ հենց թեկուզ միայն այն պատճառով, որ, Փառք Աստծո, հայկական ռազմական օդանավը հայկական ուղղաթիռ չի խոցում:

Անկախ ամեն ինչից, մեր հասարակության անխտիր բոլոր խավերի համար չափազանց կարևոր է մեր իսկ ներքին խնդիրները քննարկման և լուծման բոլորովին այլ՝ ավելի հանգիստ, հարթություն փոխադրելը, իսկ ցանկացած կողմից ատելության կոչեր հնչեցնելը ոչ մի կերպ չի կարող նպաստել առկա հիմնահարցերի կարգավորմանը:

Հայաստանն անցնում է փորձության հերթական ցավալի, բայց ակնհայտորեն նաև հաջող ելքերի հնարավորություն պարունակող փուլով, որտեղ ավելորդ լարում հրահրելը չի բխում ոչ միայն որևէ մեկի շահերից, այլև ընդհանրապես մեր երկրի ապագայի տեսլականից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել