aravot.am-ը գրում է.

Դավիթ Շահնազարյանը Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին եւ մյուսներին կոչ է անում. «ցած դրեք զենքը, հանձնվեք իրավապահ մարմիններին» «Այս պահին գխավոր նպատակը արյունահեղությունից խուսափելն է եւ ստեղծված իրավիճակում բանակցությունների միջոցով հանգուցալուծումը: Մինչ այժմ զերծ էի մնում քաղաքական որեւէ մեկնաբանությունից` համարելով, որ ցանկացած քաղաքական մեկնաբանություն կարող է էլ ավելի սրել իրավիճակը: Բայց հիմա, կարծես դրությունն էլ ավելի է բարդանում։ Դիմում եմ այն անձանց, որոնք զավթել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը` Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին եւ մյուսներին: Ձեր գործողությունները հարված են ոչ թե ՀՀ ներկայիս իշխանություններին, այլ մեր պետականությանը եւ մեր ժողովրդին։ Դուք ապացուցեցիք, որ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումը հիմնավոր է: Անկախ նրանից, թե ով ինչպիսի վերաբերմունք ունի ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ` դուք չունեք եւ չեք ունենալու հասարակական աջակցություն։ Կոչ եմ անում ձեզ` վայր դնել զենքերը, հանձնվել իրավապահ մարմիններին, եւ գուցե այդ դեպքում մեր հասարակությունը փոքր-ինչ մեղմի իր վերաբերմունքը ձեր հանդեպ, եւ դատարանը դա հաշվի կառնի։ Հակառակ դեպքում, հետագա արյունահեղության ողջ պատասխանատվությունն ընկնելու է ձեր եւ անձամբ Ժիրայր Սեֆիլյանի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել