Ես ներկայումս դատապարտում եմ մեր երիտասարդներին` քաղաքացիական հասարակությանը (եթե կարելի է, իհարկե, դա այդպես կոչել):
Պարզաբանեմ, թե ինչու.
1. Բոլորը քննադատում են, այնպիսի տպավորություն է, որ եթե ցանկանում ես որոշակի դիրք ունենալ երիտասարդների շրջանակներում պետք է քննադատես ամեն ինչ, և ամենակարևորը` առանց կանխավ մտածելու՝ ճիշտ ես անում, թե ոչ:
2. Բոլորին թողես, մենակ կխոսեն, բայց ոչ ոք ռեալ գործեր չի անի, այսինքն՝ բոլորը նստած տաքուկ տեղը` իրենց համակարգիչների դիմաց, միայն գրում են ու գրում, բայց հենց հասնում է պահը գործելու, բոլորը չգիտես ինչու մտնում են «դարանը»:
3. Մեր երիտասարդների զգալի հատվածը, որ իրեն համարում է ակտիվ քաղաքացիական հասարակության անդամ, իրականում խուսափում է որևէ կարծիք հայտնել: Սա ունի երկու բացատրություն` կամ նրանք վախենում են ինչ որ կարծիք հայտնել, որը կունենա բավականին ծանր կշիռ՝ կա՛մ նրանք չունեն վերլուծական մտածողություն, որ կարողանան կարծիքներ հայտնել... 2 պարագան էլ ցավալի է:
4. Մեր ակտիվ քաղաքացիական հասարակությունը չի նկատում նաև այն լավը, ինչը կա, իսկ իրականում լավ բաներ կան: Մեզ համար գործում է ռուսական շատ հայտնի ասացվածքը. «Ինչ ունենք` չենք պահում, իսկ կորցնելիս ողբում ենք»...
Վերջում հավելեմ, որ քիչ առաջ ուսումնասիրում էի Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հետազոտությունները և ցավ ապրում: Հետազոտություններից պարզ է դառնում մի բան, որ 1994-2005թթ.-ի քաղաքացիական հասարակությունը ավելի ակտիվ, խելացի և գիտակցված պահանջատեր է, քան հիմիկվանը:
Պարզապես շեշտեմ մի փաստ՝ ԱԺ-ում ոչ մի կարևոր որոշում չի ընդունվել, մինչև չի ճշտվել դրա վերաբերյալ հանրային կարծիքը...



