Երբ հասարակության որոշակի զանգվածի մոտ ընդունելի է լինում տարատեսակ արմենչիկների, կամ թաթուլների մուղամային կլկլոցը, հասկանում ես, որ մոտ 900 տարի պետականություն չունենալը, ազդել է նաև մշակույթի վրա, քանի որ որքան էլ հայերը փորձել են պահպանել սեփական ինքնությունը, այնուամենայնիվ տեղի ունեցել մշակութային ձուլում: Արևելյան կամ թուրքական մուղամները, որոնցով լեցուն է մեր շոուբիզնես կոչեցյալը, մերը չեն և չեն եղել: Հազարավոր տարիներ լինելով պատմական ասպարեզում, մենք ունեցել ենք մեր մշակույթը: Ընդհանուր առմամբ պատմականորեն հայկական երաժշտության ակունքները հասնում են մինչև մ.թ.ա 3-2-րդ հազարամյակ: Հելենիզմի դարաշրջանում մենք ունեցել ենք Գուսանական երաժշտություն: 5-րդ դարում հայկական բարձրագույն դպրոցներում ուսուցանվել է երգեցողություն: Գուսանական ուղղությունից բացի քրիստոնեության ընդունումից հետո զարգացել էր, հոգևոր երաժշտությունը: Այդ ուղղության զարգացման մեջ իրենց դերն ունեին Մաշտոցը, Մանդակունին Պարթևը և ժամանակի այլ հայտնի գործիչները: Անցյալում, երբ դեռ մոտ 900 տարով չէինք կորցրել պետականությունը, մենք ունեինք հարուստ մշակույթ: Ներկայումս արդյո՞ք մենք ունենք, այն մշակույթը, որից կարող է բխել նորմալ արժեհամակարգ: Ցավոք, ներկայումս մեր մշակույթը մարմնավորում են մուղամը, կրիմինիալ վարքուբարքերով սերիալները: Այդպիսի մշակույթը ընդունող հասարակությունը, չի կարող ունենալ բարձր իրավագիտակցություն, արժեհամակարգ, տարատեսակ մարտահրավերների դիմակայելու համար անհրաժեշտ հզոր իմունիտետ և այլն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել