Շոգին կրակի վրա խորոված մսի ճարպը բացասաբար է ազդում սրտի ու աղեստամոքսային ուղու աշխատանքի վրա: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս այն փոխարինել ձկան կամ հավի մսով:

Հատկապես խոզի մսով խորովածը շատ դժվար մարսվող է և վնասում է լյարդին, ինչպես նաև շոգ եղանակին օրգանիզմի համար մի քանի անգամ ավելի դժվար է այդպիսի ծանրաբեռնվածությանը դիմանալ:

Ցանկալի է խոզի միսը փոխարինել թռչնի կամ ձկան խորովածով: Ձուկը և թռչունը, նախ, ավելի պակաս կալորիական են, և, երկրորդ, ավելի օգտակար, քան` կարմիր միսը: Պետք չէ նաև օգտագործել չափից ավելի աղ և համեմունքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել