Հայերից բացի Վարդավառի ժողովրդական ուրախ ջրոցին մեր տարածաշրջանում ծանոթ է նաև իրանցիներին:

Այն դեռևս իսլամական միջնադարում հայտնի էր آب پاشان [ābpāšān] բռց.՝ «ջուր շաղ տվոցի» կամ آبریزگان [ābrēzagān] բռց.՝«ջուր լցնոցի», նաև՝ آفریجکان [āfījkān], որը միջին պարսկերեն āprēčakān ձևի արաբականացված տարբերակն է՝ արաբերեն ներկայացված որպես عیدالاغتسال [՛īd al-iġtisāl] «լվացման տոն»:

Այժմ Իրանում այս տոնը միգուցե չունի այնքան ժողովրդականություն, որքան Հայաստանում, սակայն նշվում է ամռան առաջին օրը և ավելի հայտնի է آب پاشونک [ābpāšunak] բռց.՝ «ջուր շաղ տվոցի» անունով, որի զանգվածայնացման նպատակով իրանցի երիտասարդները վերջին շրջանում նաև որոշ ջանքեր են գործադրում:

Լուսանկարներում իրանական Աբփաշունակը՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել