1941թ. ամռանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանական հարձակման ժամանակ գերմանական Վերմախտի նախկին դաշնակից խորհրդային բանակը ընտրել էր՝ հակառակորդի ճանապարհը ամայացնելու մարտավարություն: Այդ նպատակի իրագործման համար՝ ոչնչացվում էին ճանապարհին հայտնված բոլոր տեսակի ենթակառուցվածքները: Մասնավորապես 1941թ. օգոստոս ամսին որոշում կայացվեց պայթեցնել Դնեպրյան տարածաշրջանի Զապորոժյեի հիդրոէլեկտրակայանի ջրամբարը: Գործողության հրաման տվել էր բանակի գլխավոր հրամանատարությունը: Ջրամբարի պայթյունը տեղի ունեցավ 1941թ. օգոստոսի 18-ին: Պայթյունի հետևանքները սարսափելի էին: Պայթյունից հետո առաջացավ մի քանի մետրանոց ալիք, որի տակ հայտնվեցին բազմաթիվ գյուղեր և բնակավայրեր: Տարբեր տվյալներով մարդկային զոհերի թիվը կազմում էր մինչև 100 հազար մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել