Էրդողանի ներողության սցենարը մշակվել էր վաղուց, Նազարբաևի ու կրտսեր Ալիևի կողմից…
Գրել էի՝ հիշու՞մ եք, մայիսի 9-ին իզուր չէր Նուրսուլթան Նազարբաևը մասնակցում ռուսական զենքի շքահանդեսի արարողությանը: Իսկ ժիրինովսկին գաղտնի հանդիպում նրանց դեսպանին՝ թրքավարի…
Շատերդ էիք հարցնում, թե ինչու ռուսական ֆլիգելային ու տապոռային լրատվամիջոցները չլուսաբանեցին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան: Դե որովհետև դիվանագիտական կուլիսներում ընթանում էր թուրքերի, այլ թրքատեսակների և թրքասերների <<ներողություն>> դարակազմիկ օպերացիան…
Երևի չեք զգացել, որ Կիսելյովի և Սոլովյովի, մյուսների <<կաբաչոկներում>> այս օրերին չէին քլնգում թրքատեսակներին…Իսկ հիմա կսկսեն աստիճանական հետընթաց քայլերն ու սիրային երգ ու պարերը, սիրախաղերը, սիրա-սեռա-զուգախառնված ակտերը թուրքերի հետ: Հիմա արդեն կպարզվի, որ թուրքական գյուղմթերքներն աշխարհում ամենահամովն ու էկոլոգիապես ամենամաքուրն են, իսկ Մալդիվյան կղզիներին Անթալյան խզարած ու շշած ունի: Իսկ Էրդողան էֆենդին էլ անձամբ քիրվա Պուտինին խոստացել է ապահովել ռըսների անվտանգությունը…Ամեն ռըսին՝ երկու յանիչար ոստիկան, որ չպայթեն…Կամ իրար հետ պայթեն…Քցված քրդերի ականջն էլ կանչի…
Աբսուրդի թատրոն…Ժիրինովսկու մակարդակի…
Կիսելյով-սոլովյովյան հաղորդումներին այն խեղճուկրակ թուրք լրագրողն արդեն հարազատի կարգավիճակ կունենա, չէ որ թուրքն ու ռուսն արդեն, և բոլոր թրքատեսակներն առհասարակ՝ կարդաշներ, կունակներ, բրատաններ ու ստրատեգիական չաթլախներ են…
Բարի հերթական չաթլախացում և օղռաշացում…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/831651060298880?notif_t=close_friend_activity¬if_id=1467267283081972
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել