1973 թվականին` Ներսես Շնորհալու մահվան 800-ամյա տարելիցի կապակցությամբ Վատիկանում թողարկվեցին երեք նամականիշեր: Նրանց վրա պատկերված են. Էջմիածնի Սուրբ Հռիփսիմեի եկեղեցին, հայկական խաչքար և Ներսես Շնորհալու դիմանկարը:

Ներսես Շնորհալի (Կլայեցի) (1102-1173)` հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166-ից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Նա իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն է եղել և բազմատաղանդության համար կոչվել է Շնորհալի։ Ծնվել է Կիլիկիայի Ծովք դղյակում, իշխան Ապիրատ Պահլավունու տոհմիկ ազնվական ընտանիքում։ Ստացել է հիմնավոր կրթություն Կարմիր վանքի դպրոցում՝ եպիսկոպոս Ստեփանոս Մանուկի մոտ։ Վախճանվել և թաղվել է Կիլիկիայի հանրահայտ Հռոմկլա բերդաքաղաքում։ Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը, իսկ նրա հիշատակը նշվում է ամեն տարի Թարգմանչաց տոնին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել