35 տարի առաջ, 1981 թ.–ի մայիսի 13–ին, Հռոմի պապ Հովհաննես Պողոս II–ի դեմ մահափորձ իրականացվեց, որը քիչ մնաց նրան զրկեր կյանքից։

1981 թ.–ի մայիսի 13–ին, այդ ժամանակ Մալաթիա գավառի Հեքիմխան գյուղից դեռևս անհայտ մի թուրք` Մեհմեդ Ալի Աղջա անունով, անհաջող մահափորձ իրականացրեց Հովհաննես Պողոս II պապի դեմ։ Սուրբ Պետրոսի հրապարակում, կրակելով Պապի ուղղությամբ, նա վիրավորեց նրան ձեռքից և որովայնից։ Ինչպես հետո փաստում էին բժիշկները` գնդակը հրաշքով չէր վնասել ողնաշարն ու խոշոր զարկերակները։ Չնայած դրան, բժիշկները մեծ դժվարությամբ կարողացան կանգնեցնել Հովհաննես Պողոսի արյունահոսությունը։ Վիրահատությունը տևեց ավելի քան 5 ժամ։ Հեռացրեցի Պապի աղիներից մի քանի դեցիմետր, իսկ ընդհանուր առմամբ բժիշկները որովայնի խոռոչի ութ վտանգավոր վնասվածք արձանագրեցին։

Ահաբեկիչը ձերբակալվեց դեպքի վայրում։ Անմիջապես ձերբակալումից հետո նա հայտարարեց, որ ինքն անձամբ է որոշել սպանել Պապին, գործել է միայնակ և հրաժարվում է համագործակցել ոստիկանության հետ։ «Աղջանի գործը» առ այսօր համարվում է խճճված։ Հետաքննության ընթացքում նա 128 տարբեր ցուցմունք է տվել։

Մահմեդ Ալի Աղջան, ով 1979 թ–ին ձերբակալվել էր «Milliyet» օրաթերթի գլխավոր խմբագիր Աբդի Իփեքչիի սպանության համար։ 


Վիրավոր Հռոմի պապ Հովհաննես Պողոս II–ը` մահափորձից հետո, 1981 թ. մայիսի 13


Այդ տարիները համընկան սառը պատերազմի վերջնական փուլի հետ և արևմտյան ԶԼՄ–ները ԽՍՀՄ ՊԱԿ–ին (КГБ) տեսնում էին որպես մահափորձի գլխավոր պատվիրատու։ Այդ ուղղության տրամաբանական շարունակություն էին համարում այն, որ ՊԱԿ–ի ղեկավար Յուրի Անդրոպովը սոցիալիստական Լեհաստանից դուրս եկած լեհ Պապին համարում էր ԽՍՀՄ–ի լուրջ հակառակորդ, քանի որ նա մեծ օժանդակություն էր ցուցաբերում լեհական «Համերաշխություն» շարժմանը և դրա առաջնորդ Լեխ Վալենսաին, ով էլ իր հերթին չէր հերքում, որ ցանկանում է Լեհաստանում տապալել խորհրդային ռեժիմը։ Բայց դատարանում այդ վարկածը ապացուցել չհաջողվեց։ Եվ միայն դատավարությունից 2 տարի անց Աղջանը հայտարարեց, որ իբր իրեն հավաքագրել է Բուլղարիայի հատուկ ծառայությունը։ Այդ կապակցությամբ Իտալիայի իշխանությունները 3 բուլղարացու և 3 թուրքի ձերբակալեցին։ Բայց բոլոր մեղադրանքները հանվեցին` ապացույցների բացակայության պատճառով։

Վարկած կար նաև ԿՀՎ–ի հետ կապված։ Աղջան «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական կազմակերպության անդամ էր հանդիսանում, որն իբրև թե թուրքական հատուկ ծառայությունների միջոցով կապված էր ԿՀՎ–ի հետ։

Չնայած այս ամենին, մահափորձից երկու տարի անց Պապը «Ռեբիբբիա» բանտում հանդիպեց Աղջայի հետ և փորձեց նրանցից ճշտել, թե ով է ցանկացել իր մահը, բայց ահաբեկիչն այդպես էլ ոչինչ չասեց։

Հռոմի Պապ հովհաննես Պողոս II–ը զրուցում է իր դեմ մահափորձ իրականացրած Մեհմեդ Ալի Աղջայի հետ. 12 դեկտեմբեր 1983 թ.


Հանդիպումից հետո Հովհաննես Պողոսը հայտարարեց, որ ներում է Աղջային։ Այնուհետև, 2000թ.–ին, Պապի խնդրանքով Իտալիայի նախագահ Կառլո Չամպին, քրիստոնեության 2000–ամյակի կապակցությամբ, համաներում շնորհեց հանցագործին։ Բայց այդ ժամանակ իրադարձությունների զարգացմանը միջամտեց Թուրքիան։ Նա հասավ Աղջայի էքստրադիցիային և նրան մեղադրեց 1979 թ.–ին կատարված «Milliyet» օրաթերթի գլխավոր խմբագիր Աբդի Իփեքչիի սպանության մեջ և դատապարտեց մահապատժի։ Բայց 2006 թ.–ի հունվարի 12–ին Մեհմեդը ընկավ մասնակի համաներման տակ և «օրինակելի վարքի» և պայմանական պատժի ժամկետի լրանալու կապակցությամբ ազատ արձակվեց։

8 օր անց, 2006 թ.ի հունվարի 20–ին նրան նորից կալանավորեցին։ Թուրքիայի Գերագույն դատարանը գտնում էր, որ նրան սխալմամբ են ազատ արձակել և Իտալիայում բանտարկության 20 տարին Թուրքիայում չեն հաշվվում։
Նույն թվականի մարտի 6–ին Իտալիայի խորհրդարանում, սենատոր Պաոլո Գուցանտիի կողմից հրապարակվեց խորհրդարանի հատուկ հանձնաժողովի զեկույցից մի հատված` կապված Հովհաննես Պողոս II պապի դեմ իրականացված մահափորձի հետ։ Զեկույցումա ասվում էր. «Հանձնաժողովը կարծում է, որ ԽՍՀՄ ղեկավարությունն է կազմակերպել Պապի դեմ մահափորձը»։ Զեկույցը հիմնված էր 1992 թ–ին Մեծ Բրիտանիա փախած ԽՍՀՄ ՊԱԿ–ի արխիվի պետ Վասիլի Միտրոխինի հրապարակած տեղեկատվության վրա։ 
2009 թ–ին ԶԼՆ–ները հայտնեցին, որ Ալի Աղջան բանտում քրիստոնեության է ընդունել։

Շարունակությունն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել