10-15 տարի առաջ Հայաստանում վիճակը ավելի լավ էր համեմատած

1. Մարդիկ ավելի բարեհամբույր էին: Մունաթ տապոռ դեմքերը քիչ էին:
2. Անորակ սերիալներ չկային: 
3. Մեր շատ սիրելի կուկուռուզնիկը կար, որը շատ արագ կերան:
4. Երթևեկությունն թեթև էր` այսքան գարշելի չէր: 
5. Որոշ պոզիտիվ ժամանցի վայրերը փոխարինվեցին ինչ-որ խանութներով կամ բուտիկներով:
6. Կանաչ տարածքները ավելի շատ էին: Ոչ մի Հյուսիսային պողոտա գոյություն չուներ, որը անապատից ոչինչով չի տարբերվում, ու որտեղ կարող ես` ուղտի վրա նստած զբոսնես:
7. Մի բան մնացել է անփոփոխ: Մենք որտեղ էլ որ լինենք` բամբասող ազգ ենք:

Ոզում էի գոնե նենց մի բան գտնեի, որ փոխվել է դեպի լավը, բայց այդպես էլ ցավոք չգտա: Չնայած որ ես փոքր էի` շատ լավ հիշողություններ ունեմ, ու կարոտել եմ այդ ժամանակվա Հայաստանը: Փորձենք լավատես լինել, ու հույս ունենանք, որ 10 կամ 20 տարի հետո վիճակը ավելի վատ չի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել