Երեկվանից համացանցում լայն տարածում է գտել մի հրապարակում, որի համաձայն՝ Կարեն Արայանը, ով հայտնի է դերասանուհի Անժելա Սարգսյանի անվան հետ կապված սկանդալով, հարաբերությունների մեջ է դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի հետ։ Այդպես էր նշված Ֆեյսբուքի նրա էջում։

BlogNews-ը փորձեց աս մասին խոսել Ալինայի հետ, վերջինս նշեց, որ այլևս չի ցանկանում խոսել անձնական կյանքի մասին։ «Իմ էջում դրված է գեղեցիկ նկար, այդքանը»,- կտրուկ արձագանքեց Ալինան։ Նշենք, որ Կարենը նկարիչ է և նկարել է Ալինային, վերջինս էլ այդ նկարը հրապարակել է իր էջում։

Այս ամենի վերաբերյալ փորձեցինք խոսել նաև Անժելայի հետ։ Վերջինս Կարենի անունը լսելուն պես արձագանքեց․ «Ես այդ թեմայով ոչինչ չեմ ուզում խոսել։ Ամոթ ա, վերջացրեք, հերիք եղավ»,- ասաց նա ու անջատեց հեռախոսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել