Տղամարդը չի կարող կնոջ համար ընկեր լինել

Վիսկոնսինի համալսարանի գիտնականները որոշել են պարզել՝ կարող է արդյո՞ք անկեղծ ու ոչ մի բան չպարտավորեցնող ընկերութուն լինել հակառակ սեռի ներկայացուցիչների միջև։ Պարզվել է, որ տղամարդիկ ունակ չեն պարզապես ընկերություն անել կանանց հետ

Հոգեբանները փորձ են կատարել 88 զույգի մասնակցությամբ, որոնք ընկերություն էին անում հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Տղամարդկանց ու կանանց խնդրել են գնահատել, թե որքանով են հմայիչ համարում իրենց ընկերներին։ Պարզվել է, որ բոլոր տղամարդիկ, թե ամուսնացածները և թե ազապները, դեմ չեն եղել իրենց «պարզապե» ընկերուհիների հետ մոտիկից շփվել։

Այլ խոսքով ասած՝ տղամարդիկ ընկերություն են անում միայն այն կանանց հետ, ովքեր իրենց հետաքրքիր են սեքսի տեսանկյունից։ Դրա հետ մեկտեղ, նրանք բոլորը վստահ են եղել, որ իրենց ընկեր կանայք նույնպես նույն զգացումներն ունեն։

Իսկ կանանց կողմից սեքսուալ ցանկություններ չեն բացահայտվել։ Կանայք իսկապես կարող են պարզապես ընկերություն անել տղամարդու հետ, բայց միայն այն դեպքում, եթե ամուսնացած են։ Հենց կինն ազատ է մնում, սկսում է իր ընկեր-տղամարդկանց որպես իր զույգ դիտել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել