20 ռուս ֆուտբոլասեր արտաքսվել է ՖրանսիայիցBarometer.am-ը գրում է.

Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոս Սերգեյ Մոլչանովը տեղեկացրել է, որ օրերս Մարսելում զանգվածային անկարգություններից հետո ձերբակալված 20 ռուս ֆուտբոլասերների արտաքսել են Ֆրանսիայից:

Երկրպագուների համառուսական միավորման նախագահ Ալեքսանդր Շպրիգինը նույնպես արտաքսված անձանց թվում է:

Ֆրանսիայի իշխանություններն այս որոշումը կայացրել են` ռուսներին մեղադրելով "հասարակական կարգը խախտելու" մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել