Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը քննադատել է ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացումը դաշինքի արևելյան թևում: Այդ մասին նա հայտարարել է Süddeutsche Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում:
«Չնայած Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը չի նախատեսում ՆԱՏՕ-ի զորքերի երկարաժամկետ տեղակայում ռուսական սահմանների մոտ, դրանք այնտեղ կուղարկվեն: Ռուսաստանի համար դա ունի քաղաքական, ռազմական և խորհրդանշական մեծ նշանակություն»,- ասել է Շրյոդերը:
«Մեր պատմության լույսի ներքո Բունդեսվերի մասնակցությունը ես համարում եմ մեծ սխալ»,- ընդգծել է նա՝ անդրադառնալով Գերմանիայի զինված ուժերի դերակատարությանը արևելքում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացման համար ընդունվող միջոցառումներին:
«Ներկայում մենք պետք է հետևենք այն բանին, որպեսզի չմտնենք սպառազինությունների նոր մրցավազքի մեջ: Դա չի նպաստի հակամարտությունների թվի կրճատմանը և Ռուսաստանի հե



