Araratnews.am-ը գրում է.
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Ստրասբուրգի դատարանն ավարտել է 2008 թվականի «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» միջպետական գործով վկաների հարցաքննությունը: Այդ մասին հայտնել է դատարանի մամլո ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ ՄԻԵԴ-ի 7 դատավորներից բաղկացած պատվիրակությունը հունիսի 6-17-ին Ստրասբուրգում լսել է «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործով վկաների ցուցմունքները:
Ընդհանուր առմամբ, դատարանը հարցաքննել է 33 վկաների, որոնցից 16-ը դատարան կանչվել են Վրաստանի կառավարության միջոցով, 11-ը` Ռուսաստանի կառավարության միջոցով, 6-ը` դատարանի անմիջական կանչով:
Հայտարարության մեջ նշված է, որ ՄԻԵԴ-ը շարունակելու է գործի դիտարկումը:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/miyed-n-avartel-e-vrastann-ehnddem-rusastani-gortcov-vkaneri-harcakhnnuthyuneh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



