Կյանքը հեշտ է`լավ շորերով. զրույցներ Փոլ ՄաքՔարթնիի հետNewmag.am-ը գրում է.

Լիվերպուլի քաղաքապետարանի դիմաց է գտնվում վիկտորիանական ոճի, հիասքանչ և գրեթե աննկատ պասաժը, որը փողոցից կարծես թաքնված լինի («բիթլները» հենց այս շենքի պատշգամբից էին 1964-ին ողջունում րոպե-րոպե շատացող մարդկանց): Մի օր «հետազոտելով» դրա խանութները, ես հայտնվեցի հնաոճ ատելիեում («Կարելի է գլուխ գովել Սևիլ-Ռոուի որակի լիվերպուլյան գներով»): Որոշեցի հենց այնպես ներս մտնել, բայց մտնելուց հետո կոստյում պատվիրեցի: Հուրախություն ինձ, չափսերը վերցրեց Բրայան Էփսթայնի դերձակը` Ուոլթեր Սմիթը: Հենց նա է կարել «բիթլների» առաջին բեմական կոստյումները:

Ուոլտերը հիշում է, որ 1961 թականին, երբ աշխատում էր այնտեղ,  երիտասարդ գործարար և դենդի  Բրայան Էփսթայնը հավանում էր իրենց ատելիեն: Հագուստի փորձարկումներին գալիս էր ամեն չորեքշաբթի` օրվա երկրոդ կեսին, երբ նրա NEMS խանութը չէր աշխատում: Մի օր էլ Բրայանը հայտարարեց, թե ռոք խմբի մենեջեր է դարձել: Դերձակները շշեմցին: Այն ժամանակ դա անհեթեթ զբաղմուքն էր թվում: Դե իսկ խմբի անունն էլ վուլգար էր հնչում (սկզբում Ուոլթերը կարծում էր` այն գրվում է  Beetles` «բզեզներ»):

Ինչևէ, առջևում հեռուստատեսային առաջին ելույթն էր, և Էփսթայնը մտածում էր, որ երաժիշտներին կոստյումներ են պետք: Ատելիեում նա մի քիչ առևտուր արեց` մեկ կոստյումի գինը մի քիչ իջեցնելով: (Ցինիկ մեկը կասեր. «Ահա վերջին գործարքը, որ նա կատարեց ոչ ի վնաս իր ենթակաների»): Ուոլթերի համար ինչո՞վ անմոռանալի դարձան հագուստի փորձարկումները: Երաժիշտներն ամբողջ ատելիեին շոկի մեջ գցեցին իրենց բառապաշարով: Ստիպված էին Բրայանին մի կողմ կանչել և խնդրել. «Երիտասարդներին հիշեցրեք, որ սա բարեպաշտ հաստատություն է»: Բիթլները տեղի տվեցին, բայց փորձանքն այլ տեսք ունեցավ: Նեղ տաբատները փարձարկելու համար երաժիշտները հանեցին երկարաճիտք կոշիկները, որոնցում Cavern ակումբում երկարատև,  բոցավառ համերգ էին տվել: Հանդերձարանում այնպիսի բուրմունք տարածվեց, որ ստիպված էին  օդափոխել ամբողջ ատելիեն:

1124243-paul-mccartney

Ավելի ուշ արմատավորվեց կարծիքը, թե Բրայանը «անդամահատեց» խումբը`«բիթլներին» ստիպելով ազատվել ռոքնռոլյան կաշվե «ռազմամթերքից»: Բայց, ինչպես սիրում է կրկնել Փոլ ՄաքՔարթնին, Էփսթայնը ոչ այնքան մենեջեր էր, որքան թատերական ռեժիսոր: Նա տղաներին համոզեց հրաժարվել հնոցապանի[i] ոճից, որը անցնող 50-ականների հետ մնաց անցյալում, և դրդեց հետևել նոր տասնամյակի կոկիկ ոճին: Ուոլթեր Սմիթից հետո «բիթլների» համար հագուստ կարում էին նաև այլ դերձակներ` Դուգ Միլլինգզից մինչև Թոմի Նաթեր: Abbey Road ալբոմի կոնվերտին թռուցիկ հայացք գցելով կարելի է հաստատ ասել` նրբագեղ կոստյումների հանդեպ նրանք թուլություն ունեին դեռ այն ժամանակ , երբ Էփսթայնը չէր կարող այլևս նրանց գլխին խրատներ կարդալ:

2002-ին, Արևմտյան Լոնդոնի ստուդիայի դիմահարդարման սրահում Փոլը փորփրում է զգեստապահարանը: Ընտրում է` ինչ հագնել այդ օրը տեսահոլովակում նկարահանվելու համար: Նա պարզաբանում է, որ հիմա հաճախ է այդպես համալրում իր զգեստապահարանը. ոճաբանը գնում է հագուստը, իրեն մնում է ընտրել և մնացածը վերադարձնել: «Լավ միջոց է, ինչ մեղքս թաքցնեմ, բողոքելու տեղ չկա», – ասում է նա ինձ: Բայց նույն րոպեին էլ խոստովանում է` չի մոռացել, թե սեփական ոճը ինքնուրույն ստեղծելն ինչ հաճույք է. «Իսկ գիտե՞ս` ո´րն է իմ ամենասիրելի մեջբերում-սուտը, – ծիծաղում է Փոլը,- Էլվիս Կոստելլոյի մենեջերը` Ջեյք Ռիվերեն, մի անգամ ասաց ինձ, որ երկար ժամանակ վստահ է եղել, թե Strawberry fields երգում բառերն այսպես են` “Living is easy with nice clothes”/«Կյանքը հեշտ է`լավ շորերով»  (“Living is easy with eyes closed” / «Կյանքը հեշտ է` փակ աչքերով» տողի փոխարեն): Հիանալի է: Եվ ճիշտ է: Կյանքը հեշտ է լավ հագուստում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել