Barometer.am-ը գրում է.
Հունիսի 16-ին Ֆիլիպիններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում համատեղության կարգով Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպել է Ֆիլիպինների Առողջապահության դեպարտամենտի քարտուղարի առողջապահության քաղաքականության և համակարգերի գծով տեղակալ դոկտոր Լիլիբեթ Դեվիդի հետ: Այս մաիսն տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները քննարկել են ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր և փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին առավել ակտիվացնելու շփումները համապատասխան գերատեսչությունների միջև:
Դեսպանն անդրադարձել է Հայաստանում առողջապահական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին, մասնավորապես, կրթության և մասնագետների վերապատրաստմանը, ինչպես նաև ներկայացրեց Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունները, դինամիկ զարգացող բժշկական զբոսաշրջության ոլորտը:
Առողջապահության քարտուղարի տեղակալը Ֆիլիպինների առողջապահության ոլորտում նախաձեռնված բարեփոխումների համատեքստում ընդգծել է, որ երկիրը զգալի արդյունքների է արձանագրել ինստիտուցիոնալ կառավարման, հետվիրաբուժական և քույրական գործի որակյալ մասնագետների պատրաստման բնագավառներում: