Artsakhpress.am-ը գրում է.

Անհայտ դիմակավոր անձինք Հունաստանի Սալոնիկի քաղաքում հարձակվել են Թուրքիայի հյուպատոսությունը հսկող հատուկ ծառայությունների աշխատակիցների վրա:

Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Հարձակվողները ուժայինների վրա են նետել պայթուցիկ նյութ պարունակող շշեր, որոնք, սակայն, չեն հասել հատուկ ծառայության աշխատակցիների վրա և ընկել են ասֆալտին: Հյուպատոսարանի շինության տարածքում կայանած ավտոմեքենաները վնասներ են կրել:

Դեռևս հայտնի չեն հարձակվողների ինքնությունն ու նրանց այդ արարքի դրդապատճառները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել