molotovAraratnews.am-ը գրում է.

Դիմակավոր անհայտ անձինք հարձակվել են հունական Սալոնիկ քաղաքում Թուրքիայի հյուպատոսությունը պահպանող հատուկ ծառայությունների աշխատակիցների վրա, հայտնում է Lenta-ն` վկայակոչելով eleftheriaonline.gr-ին:

Հարձակվողները սկսել են ուժայինների վրա հրավառ խառնուրդով շշեր նետել, բայց դրանք չեն հասել կարգի պահապաններին եւ ջարդվել են ասֆալտի վրա: Դրա շնորհիվ գրոհը լուրջ հետեւանքներ չի ունեցել: Հյուպատոսարանի շենքի մոտ կայանած ավտոմեքենան վնասվածքներ է ստացել:

Դիվանագիտական առաքելության վրա հարձակումն իրականացվել է Մոսկվայի ժամանակով մոտ 04:00-ին: Թե ինչն է գրոհի պատճառ դարձել, չի ճշտվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել