Newmag.am-ը գրում է.
Հունիսի 10-ին մեկանրկած ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում արդեն կայացել է 21 հանդիպում: 24 հավաքականի ֆուտբոլիստներն ընդհանուր հաշվարկով խփել են 42 գնդակ: Ամենաշատ գոլ մինչեւ հիմա գրանցվել է Չեխիա-Խորվաթիա խաղում` 2-2: Իսպանիան Եվրո-2016-ի առաջին հավաքականն էր, որը մրցակցին (Թուրքիա) հաղթեց խոշոր հաշվով` 3 գնդակի առավելությամբ:
- Ստատ դը Ֆրանս ստադիոնից բացման խաղին (Ֆրանսիա-Ռումինիա) հետեւել է 80 հազար երկրպագու, ինչը Եվրոպայի առաջնությունների բացման խաղերի համար հաճախելիության ռեկորդ է:
- Պորտուգալիա-Իսլանդիա խաղը Կրիշտիանու Ռոնալդուի համար 127-րդն էր հավաքականի կազմում: Նա կրկնեց թիմի կազմում ամենաշատ հանդիպում անցկացրած Լուիշ Ֆիգուի ցուցանիշը:
- Իսպանիայի հավաքականը Եվրոպայի առաջնություններում անպարտելի է 12 տարի: Լա Ռոխան վերջին անգամ պարտվել է 2004-ին, Պորտուգալիային:
Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2016/eurostatistics/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել