Արգենտինայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի Վենեսուելայի դեմ խաղից:
«Մեր մոտ ամեն ինչ կստացվի: Քայլ առ քայլ առաջ ենք շարժվում: Գիտենք, որ սխալվելու իրավունք չունենք: Առաջիկայում մեզ շատ բարդ խաղեր են սպասվում:
Կարծիքներ են հնչում, որ Վենեսուելայի ընտրանին հեշտ մրցակից է: Սակայն դա այդպես չէ: Եթե թիմը քառորդ եզրափակիչում է, ուրեմն այն օժտված է գերազանց որակներով»,- մրցաշարի պաշտոնական կայքը մեջբերում է Մեսսիի խոսքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել