Tert.am-ը գրում է.

Հնդկաստանի կառավարությունը որոշում է կայացրել արտոնել բարեկամ երկրներին հնդկական արտադրության հրթիռների վաճառքը: «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ նման հայտարարությամբ հանդես է եկել Հնդկաստանի պաշտպանության նախարար Մանոհար Պարիկառը:

Աղբյուրի փոխանցմամբ, սա կարելի է համարել Հնդկաստանի պատմության մեջ նոր դարաշրջանի մեկնարկ: Երկիրը ժամանակին համարվում էր աշխարհում զենքի խոշորագույն ներկրողը:

«Կառավարությունը գիտակցված որոշում է կայացրել, որ Հնդկաստանի արտադրած հրթիռային տեխնիկայի ծավալների 10%-ը կթույլատրվի արտահանել եթե արտադրողները կստանան նման դեպքերի համար սահմանված չափորոշիչներին համապատասխան պատվերներ»,- նշել է նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել