Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ`Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի բնակչությանը զգուշացրել է հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անտեսելու հետևանքների մասին:
Ելույթ ունենալով Թբիլիսիի պետական համալսարանում` Մարգվելաշվիլին հայտարարել է. «Աշնանը պլանավորված խորհրդարանական ընտրություններն ունեն վիթխարի նշանակություն: Դա պարզապես ընտրություն չէ քաղաքական գործիչների միջև, դա ընտրություն է մեր ազատության միջև:
Մենք պետք է ի ցույց դնենք, թե ում ձեռքն ենք տալիս կառավարման լծակները, թե ում ենք տալիս կառավարումը և ում ենք դիմելու հետո: Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ստանձնի պատասխանատվության իր բաժինը:
Դու չես լինի անկախ, ազատ քաղաքացի ազատ երկրում, եթե պետության համար չստանձնես պատասխանատվություն: Եթե դուք խույս տաք այդ պատասխանատվությունից և ասեք, որ ձեզ չի հետաքրքրում քաղաքայկանությունը, որ այն կեղտոտ բան է, որ ձեզ դուր չի գալիս որևէ քաղաքական գործիչ, որ դա ձեր գործը չէ, ապա իմացեք, որ այդ պահին դուք կորցնում եք ձեր ազատությունը»:



