Soyuz TMA-20M տիեզերանավը բաժանվել է մասերի, դեպի Երկիր թռչող անձնակազմը տարել է առավելագույն ծանրաբեռնվածություն 4G-ում, հայտնում է RIA Novwsti-ն՝ հղում կատարելով թռիչքների ղեկավարման ռուսական կենտրոնին:

«Տեղի է ունեցել տիեզերանավի մասերի բաժանումը: Կենցաղային և գործիքա-ագրեգատային բաժանմունքները կայրվեն մթնոլորտի խիտ շերտերում, իսկ իջնող ապարատը անձնակազմով կշարունակի իր թռիչքը դեպի Երկիր: 4G-ում առավելագույն ծանրաբեռնվածությունը անձնակազմը արդեն զգացել է: ՄՏԿ են վերադառնում տիեզերագնացներ Յուրի Մալենչենկոն, NASA-ի աստղագնաց Թիմոթի Կոպրան և ԵՏԳ-ի աստղագնաց Թիմոթի Պիկը»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Soyuz TMA-20M տիեզերանավի պարկուճի վայրէջքը սպասվում է ժամը 13:15-ին՝ Ղազախստանի Ժեզկազգան քաղաքից 147 կմ հեռավորության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել