Armsport.am-ը գրում է.Իսլանդիա - Հունգարիա
Եվրո-2016. F խումբ, 2-րդ տուր
Մարսել, «Վելոդրոմ» մարզադաշտ, ժամը՝ 20:00
գլխ. մրցավար՝ Սերգեյ Կարասյով (Ռուսաստան)
բուքմեյքերներ՝ 2.79 - 3.10 - 3.01
Իսլանդիայի և Հունգարիայի հավաքականներն առաջին տուրում զարմացրին եւ լավ տպավորություն թողեցին:
Իսլանդիան իր նորամուտի խաղում կարողացավ ոչ-ոքի խաղալ Պորտուգալիայի հավաքականի հետ: Առաջին խաղակեսում պորտուգալացիներին հաջողվեց բացել խաղի հաշիվը, սակայն երկրորդում կղզիաբնակները խփեցին պատասխան գնդակը եւ վաստակեցին առաջին միավորն առաջնությունում:
Դեռեւս ընտրական փուլում Իսլանդիան ապացուցել է, որ հեղինակություններ չի ճանաչում: Հենց այս հավաքականը կարողացավ փակել հոլանդացիները ճանապարհը դեպի Եվրո-2016: Պատահական չէ, որ առաջիկա խաղում էլ իսլանդացիների հաղթանակն ավելի հավանական է համարվում:
Հունգարիան եւս հաջող է սկսել է առաջնությունը՝ մեկնարկային տուրում 2:0 հաշվով պարտության մատնելով Ավստրային: Հունգարացիներն ավելի լավ տեսք ունեին եւ երկրորդ խաղակեսում կարողացան 2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
«Մենք իսկական թիմ էինք եւ թիմային գործողություններով գերազանցեցինք մրցակցին: Հաղթեցին յուրքանչյուր խաղացողի մեծ նվիրումի շնորհիվ: Իսկ այն, որ մեր կազմում կան Կիրայի եւ Գերայի նման խաղացողներ, շատ դրական ազդեցություն է ունենում: Նրանց փորձը շատ կարեւոր է մեզ համար»,-ասել է Հունգարիայի հավաքականի կիսապաշտպան Լասլո Կլյանխայսլերը:
Վերջին անգամ այս թիմերը հանդիպել են 2011 թվականին, երբ ընկերական խաղերի շրջանակում Իսլանդիան 4:0 հաշվով ջախջախել է մրցակցին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել