Tert.am-ը գրում է.

Ընթացիկ շաբաթվա կեսին Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարեց, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ նոր պայմանագիր չի կնքվելու: Դա նշանակում է, որ Հայաստանի հավաքականի ավագը գերմանական թիմից կհեռանա այս ամռանը կամ մեկ տարուց, երբ կավարտվի նրա պայմանագրի ժամկետը: Գրեթե միաժամանակ, հայտարարությամբ հանդես եկավ հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան, ով նշեց, որ Հենրիխը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Դրանից հետո «Բորուսիայի» երկրպագուները սկսեցին սոցիալական ցանցերում գրոհել Մխիթրայանի էջերը` հայտնելով իրենց դժգոհությունները: Եթե առաջ ռուրյան ակումբի աջակիցները հիանում էին Հենրիխով և խնդրում մնալ թիմում, ապա այժմ 27-ամյա ֆուտբոլիստին անվանում են անշնորհակալ և նույնիսկ դավաճան: Armsport.am-ը փորձեց պարզել դորտմունդցիների երկրպագուների նման տրամադրությունների պատճառները: Մեր զրուցակիցն է Ռուբեն Հովհաննիսյանը, ով բնակվում է գերմանական փոք  Էրֆուրտ քաղաքում և 2011 թվականից երկրպագում է «Բորուսիային»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել