Լոնդոնի «Չելսի»-ն և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սեսար Ասպիլիկուետան կարող է կարիերան շարունակել այլ ակումբում: Այդ մասին հայտնում է AS-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել ֆուտբոլիստին, ում հետ աշխատել է «Չելսի»-ում: Լոնդոնցիները ցանկանում են 15 մլն եվրո ստանալ Ասպիլիկուետայի տրանսֆերի դիմաց: Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն և Բիլբաոյի «Ատլետիկ»-ը:

Նախորդ մրցաշրջանում Ասպիլիկուետան 49 հանդիպում է անցկացրել «Չելսի»-ի կազմում` դառնալով 2 գոլի և գոլային 5 փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել