Tert.am-ը գրում է.
Մանկաբարձ, գինեկոլոգ Գեորգի Պողոսյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ սելեկտիվ աբորտների ռիսկերին: Նա նշեց, որ բացի բժշկական ցուցումներից հաճախ կանայք դիմում են աբորտի այլ պատճառներից ելնելով՝ ինչպես օրինակ՝ սեռով, անցանկալի հղիությամբ, մինչ ամուսնությունը հղիությամբ և այլ պատճառներով պայմանավորված:
Ըստ նրա՝ անցանկալի հղիությունից խուսափելու լավագույն ձևը հակաբեղմնավորիչ մեթոդներն են, որոնք ամբողջովին անվտանգ չեն: Նա ասաց, որ այդպես էլ անհասկանակի է համարում, թե ինչու պահպանակները լայն տարածում Հայաստանում չգտան:
Գեորգի Պողոսյանն ասաց, որ ինքը հրաժարվել է աբորտներ կատարելուց, քանի որ իր համար կարևոր է՝ չմասնակցել այդ մարդասպանությանը: «Եթե բժիշկները խղճով լինեն կփորձեն համոզել սեռով պայմանավորված հղիութունը չընդհատել, այստեղ բժիշկների դաշտում է գտնվում գնդակը»,- ասաց նա և նշեց, որ այս դեպքում պատժիչ մեթոդները չեն կարող աշխատել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



