Araratnews.am-ը գրում է.
Վաշինգտոնի փողոցներում շուտով կհայտնվի 3D միկրոավտոբուս, որն արտադրում է Local Motors ընկերությունը, տեղեկացնում է Ամերիկայի ձայն ռադիոկայանը:
Միկրոավտոբուսը կառավարվում է ավտոմատ կերպով, վարորդ չունի: Այդ հայտնագործությունը կոչվում է Olli և շուտով հայտնվելու է ամերիկյան փողոցներում:
Հեղինակների խոսքով` 3D ավտոբուսը տպվում է 11 ժամվա ընթացքում, որին կարելի է կանչել սմարթֆոններում համապատասխան ծրագրի օգնությամբ: Նշվում է, որ միկրոավտոբուսը զարգացնում է մինչև 20կմ/ժ արագություն և կարող է տեղափոխել մինչև 12 ուղևոր:
Միկրոավտուբոսի վառելիքը էլեկտրականությունն է, այն կարող է լիցքավորվել 4,5 ժամվա ընթացքում, որը կարժենա ընդամանը 1,8 դոլար:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/vashingtonum-ughevornereh-kertheveken-3d-tpichov-tpvatc-mikroavtobusnerov/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



