Panorama.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը վստահ է, որ կպահպանի վարչապետի պաշտոնը ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեի ցանկացած ելքի դեպքում: «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարը այս մասին հայտարարել է «The Times»պարբերականին տված հարցազրույցում` հավելելով,  որ անհրաժեշտության դեպքում պատրաստ վարել բանակցել Լոնդոնի և Բրյուսելի ներկայիս հարաբերությունների լուծարման վերաբերյալ բանակցությունները:

«Ես միայն կշարունակեմ իմ աշխատանքը: Ես շատ հստակ մանդատ ունեմ Բրիտանիայի ժողովրդից պահպանողականների կառավարությունում վարչապետի աշխատանքի, հանրաքվեի անցկացման համար»,- ասել է Քեմերոնը:

Քեմերոնի համոզմամբ`քվեաթերթիկներում ձևակերպված՝ «Արդյոք Միացյալ Թագավորությունը պե՞տք է մնա Եվրոպական Միության անդամ, թե՞ լքի Եվրոպական միությունը» հարցը պետք է ընկալել բառացիորեն և չտարածել անհատների վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել