Tert.am-ը գրում է.

Անկախ նրանից, թե ինչ է ստորագրել ընդդիմությունը` «4+4+4»-ի ԸՕ-ում վերահսկողության մեխանզիմների հայտարարության շրջանակներում, այն ընդամենը ջենթլմենական համաձայնություն է, ինչի մասին ժամանակին խոսում էին դաշնակցականները»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Իրականում մի բան է օրենքը, որ միշտ էլ շատ վատը չի եղել, բայց սա այն ջենթլմենական համաձայնագիրն է, որը հող է ստեղծում հետագայում առևտուր անելու համար»,– ասաց նա ի պատասխան հարցի, թե իշխանության հետ փաստաթուղթ ստորագրելով` ընդդիմությունն իրեն հետագայում, երբ լինեն ընտրակեղծիքներ, չի՞ զրկելու արդյոք ձայնի իրավունքից, քանի որ նրանց կհակադարձեն` դուք եք ստորագրել:

Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան ստորագրվեց Ընտրական օրենսգրքում առանցքային մի շարք փոփոխություններ կատարելու վերաբերյալ  հայտարարություն, մասնավորապես, ընտրական մեխանիզմների վերահսկողության, ինչը երկուստեք համարվեց պատմական պահ, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով` ընդդիմության պատմական հաղթանակ, որը ձեռք բերվեց քաղհասարակության ու միջազգային կառույցների աջակցությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել