Քիչ մարդիկ գիտեն, որ Երկիր մոլորակի վրա դեռ կան այնպիսի վայրեր, որտեղ մարդը ոտք չի դրել։ Դրանցից շատերն այնքան հեռավոր և անհասանելի են, որ մեծ ջանք, եռանդ ու ժամանակ է պահանջվում այնտեղ հասնելու համար։ Այդպիսի վայրերից մի քանիսը, որոնք շլացուցիչ գեղեցկություն ունեն, հաջողվել է նկարել ուղղաթիռներից։
Ձեզ ենք ներկայացնում բնության 10 ամենացնցող վայրերը։ Կցանկանայիք գնալ, այնպես չէ՞։

Անտառային լիճ, Ռուսաստան

Այս լճի հստակ տեղագրությունն անհայտ է, սակայն կան վարկածներ, որ այն գտնվում է Ռուսաստանի Տյումեն շրջանում։

Տեպուի, Վենեսուելա

Տեպուի բառը նշանակում է աստվածների տուն։ Թարգմանված է Գրան Սաբանայի տեղաբնիկների լեզվից։ Հենց այս տարածքում էլ գտնվում են բնության այս հրաշքները։

Հոնոկոհաու ջրվեժ, Մաուի

Անհնար է առանց հիացմունքի դիտել այս առեղծվածային վայրի լուսանկարները։ Պատեկացրեք Ձեզ այնտեղ ճանապարհորդելիս...

Ամազոնի անտառներ

Այս հսկայական անտառի տարածքը ձգվում է Հարավային Ամերիկայի 9 երկրներով՝ Բրազիլիա, Պերու, Կոլումբիա, Վենեսուելա, Էկվադոր, Բոլիվիա, Գայանա, Սուրինամ և Ֆրանսիական Գվիանա։ Այս ապշեցուցիչ տարածքն այնքան մեծ է, որ մարդը չի էլ կարող երազել ամբողջովին բացահայտել այն։

Գանքար Պուենսում, Բութան

Սա աշխարհի ամենաբարձր լեռն է, որը չի նվաճվել մարդու կողմից։ Այն գտնվում է Չինաստանի և Բուտանի միջև ընկած վիճելի տարածքում և ունի 7570 մ բարձրություն։

Ցինգի դը Բեմարահա, Մադագասկարի «քարերի անտառը»

Այս քարքարոտ գոյացություններն ու ձորերը ձևավորվել են մոտավորապես 1 միլիոն տարի առաջ։ Տարիների ընթացքում մուսոնային քամիները սրանց վրայից մաքրել են կրային շերտերը՝ ձևավորելով ժայռերի, բնական կամուրջների և ձորերի եզակի համակարգ։ Ձորերի խորությունը հասնում է մինչև 120 մետրի։

Կերգուելեն կղզիներ

Թաքնված լինելով Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում՝ այս կղզիները չափազանց հեռու են գտնվում իրենց «մայր» երկիր Ֆրանսիայից։ Ինքնաթիռներ կամ զբոսաշրջիկներ այնտեղ չեն գնում։ Կղզիներ հասնելու միակ եղանակը Մադագասկարին մոտ գտնվող Ռեյունիոն կղզուց նավով ճամփա ընկնելն է։

Քարե կղզիներ

Հաշվի առնելով նախորդ հազար տարվա ընթացքում այստեղ կատարված որոշակի փոփոխությունները՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ինչ-որ ժամանակ այստեղ մարդիկ են ոտք դրել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս կղզիներում ապրել են թերաճ ունեցող «փոքրիկ» մարդիկ։

Դալոլ, Եթովպիա

Դալոլ հրաբխի շրջակայքում այսօր հանքարդյունաբերություն է տեղի ունենում, հետևաբար չենք կարող ասել, որ այստեղ երբեք մարդ չի եղել։ Սակայն հրաբխի անմիջական տարածքը, իհարկե, անհասանելի է մարդկությանը։

Պալմիրա Աթոլ

Այս կղզին գտնվում է Խաղաղ օվկիանոսի հասարակածային գոտուց մինչև Հավայան կղզիների արավային շրջանն ընկած հատվածում։ Կախարդական գեղեցկություն ունեցող այս կղզի այցելելը շատերի երազանքն է դարձել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել