Panorama.am-ը գրում է.

Տևական ուժեղ քամիների ու կարկտահարության հետևանքով զգալիորեն տուժել են Լոռու մարզի տասնյակ  գյուղերի այգիներն ու ցանքատարածությունները, գետերի հեղեղումների ու սելավաջրերի հետևանքով դժվարացել են տրանսպորտային  միջոցների երթևեկության պայմանները: Հատկապես Թումանյանի տարածաշրջանի համայնքներում ուժգին  հեղեղումները ուղեկցվել են ներհամայնքային ու միջհամայնքային ճանապարների փլուզումներով: Տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչները դիմել են մարզի ղեկավարությանը համապատասխան միջոցներ ձեռք առնելու խնդրանքով:

Իրավիճակի քննարկման համար մարզպետարանում հրավիրվել է արտակարգ խորհրդակցություն: Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մարզպետ  Ա. Նալբանդյանը հանձնարարականներ է տվել վարչությունների պետերին:

ՏԻ և ՀԳՄ հարցերով  վարչության պետ Դ.Մանուչարյանին հանձնարարվել է  շրջաբերական գրությամբ դիմել համայնքների  ղեկավարներին համայնքի տարածքում հեղեղատարների, սելավատարների և գետերի հուների  մաքրման աշխատանքներ  կազմակերպելու և անցկացնելու նպատակով, որպեսզի հնարավորինս  բացառվեն հեղեղումներն ու փլուզումները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել