Araratnews.am-ը գրում է.
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը քննադատության է ենթարկել Բալթյան երկրներում անցկացվող Saber Strike միջազգային զորավարժությունները և Ռուսաստանի հետ երկխոսության ու համագործակցության կոչ է արել, հայտնում է Ռիա Նովոստին: «Այն, ինչ մենք չպետք է հիմա անենք, իրավիճակը թեժացնելն է՝ զենք ճոճելով և ռազմական ճիչերով։ Ով կարծում է, թե դաշինքի արևելյան սահմանին խորհրդանշական տանկային շքերթներն ուժեղացնում են անվտանգությունը, սխալվում է»,- հայտարարել է դիվանագետը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ պաշտպանության պատրաստակամությանը զուգահեռ պետք է լինի երկխոսության և համագործակցության պատրաստակամություն։ Գերմանիայի արտգործնախարարը կարծում է, որ «անհրաժեշտ է Ռուսաստանին ներգրավել միջազգային գործընկերային պատասխանատվությունում»։



