Araratnews.am-ը գրում է.
Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու, ովքեր կասկածվում են երկրում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ, հայտնում է Ռոյթերս գործակալությունը:
Նշվում է, որ ոստիկանությունը հարցաքննել է ավելի քան 40 մարդու: Ավելի վաղ Բելգիայի դատախազությունը հայտարարել է «Իսլամական պետության» 4 ահաբեկչի ձերբակալության մասին, ովքեր, հավանաբար, նոր ահաբեկչություններ են ծրագրել:
Բելգիայի իրավապահներն օրերս ահազանգեր են ստացել, որ Սիրիայից դուրս եկել և Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա է ուղևորվել ահաբեկիչների մի խումբ, որը նախատեսում է ահաբեկչական գործողություններ իրականացնել Բելգիայում և Ֆրանսիայում:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/belgiayum-ahabekchuthyunner-kazmakerpelu-kaskatcankhov-dzerbakalvel-e-12-mard/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել