Tert.am-ը գրում է.

Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը 0:3 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել Իսպանիայի թիմից Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակում, ինչին սոցկայքերի օգտատերերը ծաղրով են արձագանքել, սակայն ոչ թե թուրք խաղացողների հասցեին, այլ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, գրում է գերմանական Stern թերթը:

Սոցկայքերի օգտատերերի կատակները վերաբերում են, մասնավորապես, խիստ միջոցներին, որոնք կարող է ձեռնարկել Էրդողանն իսպանացիների հանդեպ:


«Պարոն Էրդողանը հենց հիմա իր մոտ է կանչել իսպանացի դեսպանին»,- գրել է օգտատերերից մեկը:


Մեկ ուրիշը գրել է, որ հիմա կգա Էրդողանը և կսկսի ապտակներ հասցնել: Երրորդն էլ գրել է, թե Էրդողանը, հավանաբար, դատի կտա Իսպանիային:

«Շնորհավորում եմ ձեզ, իսպանացիներ, շքեղ խաղ+հաղթանակ: Սակայն դուք մտածե՞լ եք այն մասին՝ ինչ կանի Էրդողանը ձեզ հետ»,- գրել է մեկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել