Պարզվել է, որ մայիսի 19-ին Միջերկրական ծովն ընկած եգիպտական Airbus А320 ինքնաթիռի սև արկղերը խիստ վնասված են: Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով աղետի պատճառների հետաքննության հանձնաժողովին:
Մոտակա օրերին փորձագետները կփորձեն վերականգնել սև արկղերը և հաշվել տվյալները: Եթե դա չհաջողվի անել, ապա դրանք վերծանման համար կուղարկվեն արտասահման:
Հունիսի 17-ին հայտնի է դարձել, որ հաջողվել է Միջերկրական ծովի հատակից դուրս բերել երկրորդ սև արկղը, որը գրանցում է թռիչքի տեխնիկական պարամետրերը:
Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, ծովի հատակից դուրս է բերվել առաջին սև արկղը, որը պարունակում է անձնակազմի և ցամաքային ծառայությունների բանակցությունների ձայնագրությունը:
Ինչպես հայտարարել են Եգիպտոսի իշխանությունները, վնասված սև արկղերի տվյալները հավանաբար հնարավոր կլինի վերականգնել:



