Մարդու մարմինը ամենայուրօրինակ մեխանիզմներից մեկն է Երկրի վրա։
Ձեզ ենք ներկայացնում 10 պարզ միջոցներ, որոնց շնորհիվ կարող եք հաղթահարել ֆիզիկական մի շարք խնդիրներ և ավելի լավ զգալ Ձեզ։
1. Ինչ անել, երբ լավ չեք լսում
Պատասխանը պարզ է։ Փորձեք լսել ավելի մոտիկից և որ ամենակարևորն է՝ աջ ականջով։ Աջ ականջի գործառույթը խոսքն ավելի հստակ կերպով տեղ հասցնելն է, մինչդեռ ձախ ակնաջը ճանաչում է երաժշտական տոներն ու նոտաները։ Սա բխում է ուղեղի տարբեր հատվածների տարբեր գործառույթներ կատարելուց։

2. Ինչ անել, եթե վախենում եք ասեղներից
Սրսկում ընդունելու զգացողությունն այնքան էլ հաճելի չէ։ Սակայն կա մի եղանակ՝ ցավից խուսափելու համար։ Հենց ընթացքում փորձեք արհեստական կերպով հազալ։ Հետազոտությունները պարզել են, որ հազալը մեղմացնում է ցավը։ Այն հանգեցնում է արյան ճնշման հանկարծակի բարձրացմանը՝ այդպիսով փոքրացնելով ողնուղեղի՝ ցավի զգացողություն առաջացնելու կարողությունը։

3. Ինչ անել, երբ քնելուց առաջ շատ եք ուտում
Հետևյալ մեթոդը կօգնի Ձեզ ազատվել այրոցից. պարզապես պառկեք ձախ կողմի վրա։ Այս դեպքում ստամոքսն ավելի ցածր դիրքում է գտնվում, քան կերակրափողը, հետևաբար թթուները դժվարությամբ են հասնում կոկորդ։ Նաև խորհուրդ չի տրվում քնել միանգամից ուտելուց հետո. անհրաժեշտ է սպասել առնվազն 2-3 ժամ։

4. Ինչ անել այրվածքների դեպքում
Այրվածքը անհետացնելու համար հարկավոր է մատով սեղմել հենց այդ հատվածին։ Ցավը մեղմացնելու համար կարելի է օգտագործել հին, բայց փորձված միջոցը՝ սառը ջուրը։

5. Ինչ անել, երբ նյարդայնացած եք
Բութ մատն ունի իր զարկերակը։ Պուլսը դանդաղեցնելով հնարավոր է լինում դանդաղեցնել նաև սրտի ռիթմը։ Երբ փչում եք բթին՝ այն սառում է և նպաստում սրտի դանդաղ բաբախմանը։ Բացի դա, այս գործողության ընթացքում ավելի խորն եք ներշնչում, որն էլ ունի հանգստացնող ազդեցություն։

6. Ինչ անել, երբ ձեռքերը թմրում ենք
Այս դեպքում անհրաժեշտ է միայն ներքև կախել գլուխը։ Ընդարմացած զգացողությունն առաջանում է նյարդային լարվածությունից։ Նյարդային կծիկները, որոնք պատասխանատու են ազդակների՝ ձեռքերից ուղեղ հասնելուն, անցնում են պարանոցով։ Վերջինս ձգելով կարող եք ազատվել թմրածությունից։

7. Ինչպես արագ քուն մտնել
Առավոտյան արթնանալուն պես միանգամից վեր կացեք անկողնուց և ետ մի վերադարձեք մինչև այն պահը, երբ նորից կարիք ունենաք քնելու։ Սա կօգնի Ձեր օրգանիզմին ենթագիտակցորեն ասոցացնել անկողինը քնի հետ։ Հետևեք այս խորհրդին և ի վերջո կսովորեք քնել հենց այն ժամանակ, երբ Ձեր գլուխը դնում եք բարձին։

8. Ինչպես ինչ-որ բան արագ հիշել
Բժիշկները խորհուրդ են տալիս քնելուց առաջ մի քանի անգամ կրկնել այն տեքստը, որը հարկավոր է հիշել։ Քնի ընթացքում ուղեղն ըստ հերթականության դասավորում է օրվա ընթացքում ստացած ողջ ինֆորմացիան։ Այն նաև որոշ տեղեկություններ պահպանում է երկարաժամկետ հիշողության մեջ։ Առավոտյան, ամենայն հավանականությամբ, անգիր կկարողանաք ասել այն, ինչ պետք էր հիշել։

9. Ինչպես դադարեցնել մարմնի ձախ մասի ցավը վազելու ընթացքում
Վազելու ընթացքում մարմնի ձախ հատվածում հաճախ ծակծկոցներ են սկսվում, որոնք պայմանավորված են լյարդի վրա դրված մեծ ճնշմամբ։ Պարզապես խուսափեք արտաշնչել, երբ ձախ ոտքը դնում եք գետնին։

10. Ինչպես ավելի խորը սուզվել
Երբ արդեն ջրի տակ եք լինում, հաճախ թվում է, թե օդն այլևս չի հերիքում։ Փորձեք սուզվելուց առաջ մի քանի կարճ և արագ շունչ քաշել։ Այսպիսով կկարողանաք մոտ տասը վայրկյան ավել պահել շունչը և ավելի խորը սուզվել։




