Panorama.am-ը գրում է.

Ադրբեջանը փորձում է այս և մի շարք այլ միջոցներով նախագահների հնարավոր հանդիպումից առաջ և հայկական կողմի, և միջնորդների նկատմամբ ճնշումներ գործադրել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով շփման գծում Ադրբեջանի կողմից օպերատիվ-մարտավարական զորավարժությունների անցկացման փաստը:

Նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ զորավարժություններն անցկացվում են սահմանամերձ շրջաններում, նաև Նախիջևանի ու Կասպից ծովի հատվածներում:

«Ապրիլյան իրադարձություններից երկու ամիս հետո, նախագահների հնարավոր հանդիպումից անմիջապես առաջ, նման մասշտաբի զորավարժությունների անցկացումն ավելի շատ շանտաժ է հիշեցնում», -հավելեց Աբրահամյանը:

Նույն աղբյուրը նաև հայտարարել էր, որ այս զորավարժության առանձնահատկությունն այն է, որ լայնորեն կիրառվելու են նոր տեխնոլոգիական միջոցներ՝ հաշվի առնելով պայմանական հակառակորդի ուժեղ պաշտպանական համակարգերը:

Հարցին, թե ի՞նչ խնդիր է սրանով փորձում լուծել այդ երկիրը քաղաքագետը ի պատասխան, ընդգծեց, որ նման զորավարժություններ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նախապես ծրագրած չի եղել ու հավելեց.

«Միանգամից նշեմ, որ այսպիսի կարևոր ժամանակաշրջանում նման զորավարժությունների անցկացում հստակ ի ցույց է դնում Ադրբեջանի իրական ցանկությունը՝ ԼՂ հիմնախնդիրը լուծելու ռազմական ճանապարհով: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այս ժամակահատվածում Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մարտական պատրաստության պլանում զորավարժությունները պլանավորված չէր, այսինքն՝ ըստ էության, Ադրբեջանը, այսպես ասած, արտահերթ զորավարժություններ է պլանավորել՝ շփման գծից ընդամենը 15-20 կմ հեռավորության վրա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել